Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

06 ապր 2017 11:55

Հինգ սովորություն, որոնք սպանում են ձեր հաջողությունը

1. Հապճեպ եզրահանգումներ անելու սովորություն
Մեզ հաճախ թվում է, թե մենք նախապես գիտենք ինչ եւ ինչպես տեղի կունենա  եւ սկսում ենք գործել՝ համաձայն ապագայի մասին մեր սխալ պատկերացման: Իրականում, կյանքը սիրում է անակնկալներ մատուցել, որոնց մասին անգամ դժվար է ենթադրել, ուստի պետք չի հիմնվել ձեր հապճեպ եզրահանգումների վրա: Սխալ է նաեւ մտածել, թե մենք գիտենք մարդկանց քայլերի պատճառներն ու հետագա գործողությունները: Դա  սխալ է եւ հաճախ է կոնֆլիկտների հանգեցնում:

2. Իրադարձությունները ողբերգականացնելու սովորություն
Պետք չէ չափազանցնել մանր անհաջողությունները, ինչ-որ մանրուքներից տխրել: Այդպիսի վարքագծի դեպքում տագնապ է առաջանում, ինչը չի թողնում մեզ հաջողակ լինել կյանքում:

3. Կարծրատիպեր եւ պիտակներ ստեղծելու սովորություն
Երբ փորձում ենք միանգամից ու մեկընդմիշտ որոշել իրերի էությունը՝ կարող ենք չարաչար սխալվել: Իրականում, աշխարհում ամեն ինչն ահամեմատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, ուստի չարժե ամեն ինչ մեկ շրջանակի մեջ տեղավորել:

4. Ամեն ինչ «սեւի եւ սպիտակի» բաժանելու սովորություն
Կյանքի գունային ներկապնակում կան հազարավոր գույներ, եւ «ամեն ինչ կամ ոչինչ» ստանալու ցանկությունը հանգեցնում է նրան, որ մենք դրանք պարզապես չենք նկատում: Իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ չեն լինում: Մեծ արվեստ է ուրախանալ նրանով, ինչ ունես:

5. Ընդհանրացնելու սովորություն
Մենք հաճախ են փորձում միտում գտնել մեր հաջողությունների ու ձախողումների մեջ: Իրականում, կրկնվող իրավիճակները ոչ մի բանի մասին դեռ չեն վկայում ու չարժե դրանցից ելնելով՝ ընդհանրացումներ անել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր