Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

04 հուլ 2026 11:48

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԹրամփինՌԴ-ն և ԱՄՆ-ն, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում անվտանգության և կայունության համար: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եվ այսօր Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության եւ կայունության ապահովման համար»,-հայտարարել Է Պուտինը՝ նշելով, որ անցած երկուսուկես դարերի ընթացքում երկրների միջեւ հարաբերությունների տարեգրության մեջ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել:

«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, միասին ազատեցինք մարդկությանը նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում»,-նշել Է նախագահը:

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր