Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

11 ապր 2017 14:48

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է

Արտյուշ Գրիգորյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները, սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական հարաբերությունների խորացմանը։ Ուստի կարելի է խոսել գործոնի առկայության մասին, երբ մոտ ապագայում իրականացվեն օրինակ հետևյալ երկու ծրագրերը․
1․ Հայ-վրացական համալսարանի հիմնում։ Համալսարանը կնպաստի նրան, որ ջավախքցի ուսանողը տեղում բարձրագույն կրթություն կստանա և չի արտագաղթի։ Բացի դրանից հնարավորություն կլինի վրացերեն լեզուն սովորել ակադեմիական մակարդակում և հիմնավոր։
2․Հայ-վրացական համատեղ բիզնես նախաձեռնություններ։ Ջավախքում աշխատատեղերի ահռելի պակաս կա և բիզնես ձեռնարկություններն ինչ որ մի կերպ կլուծեն այս խնդիրը։ Թուրքական կապիտալի աճը Ջավախքում սկսելու է վտանգավոր դառնալ, ուստի հայկական կամ հայ-վրացական կապիտալի հոսքը դեպի Ջավախք չափազանց կարևոր է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր