Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

14 ապր 2017 17:30

Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն է նկատվում, որը նաև նշանակում է կապիտալի ներհոսք երկիր.Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության  պետ Արշալույս Մարգարյանը խոսեց Հայաստանի ներքին պարտքի շուկայի վերջին զարգացումներից: Արշալույս Մարգարյանը անդրադառնալով վերջին շրջանում շատ քննարկվող թեմային՝ թե պետական պարտքը վտանգավոր սահմանագծին է մոտեցել, վստահեցրեց, որ պետական պարտքը կառավարելի է եւ եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքը սպասարկելու որեւէ խնդիր Հայաստանը չի ունենա: Պարոն Մարգարյանը նշեց, որ ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխում են «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ: Մինչ օրս ներքին պարտքի հետ կապված բոլոր խնդիրները ֆիննախը լուծել է Կենտրոնական բանկի հետ, որն իրականացրել է պարտքի թողարկման, բաշխման, մարման հետ կապված բոլոր հարցերը:
 
Պարոն Մարգարյանն ասաց, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում առանց հանգստանալու, արտակարգ ռեժիմի մեջ են եւ ապրիլի 25-ից սկսած աճուրդները կտեղափոխվեն «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի հարթակ, որտեղ ավելի լայն հնարավորություններ կտրվի ֆիննախի մտահղացումները իրականացնելու եւ նաեւ շուկայի մասնակիցների գործը հեշտացնելու համար: Այս հարթակում մեր երկիրը նաեւ հասանելի, տեսանելի ու հասկանալի է դառնում բոլոր արտաքին շուկաների համար: Արշալույս Մարգարյանի մեկնաբանմամբ՝ ոչ մի տեղ չգնալով, նստած տեղից մարդը կարող է նշյալ բորսայից ձեռք բերել պետական պարտատոմսեր: Հարցին, թե նոր հարթակում գտնվելն ի՞նչ կտա պետական պարտքի մարման մասով, արդյո՞ք ավելի հեշտ կլինի պարտքը սպասարկելը, պարոն Մարգարյանը պատասխանեց, որ սրանով ավելի մրցակցային ենք դարձնում աճուրդը. «Վերջին մեկ տարվա ընթացքում պարտքի սպասարկման ծախսերը 3,5 տոկոսով իջել է, դա առանց ՆԱՍԴԱՔ գնալու, այնտեղ գնալուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու ներդրողների ցանկը մեծացնելու, քանի որ բոլորը կարող են մասնակցել մեր տեղաբաշխումներին եւ երկրորդ` Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն է նկատվում այսօր եւ այդ աշխուժությունը նաեւ նշանակում է կապիտալի ներհոսք երկիր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր