Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

22 մայիս 2017 16:18

Հարաբերություններում զգացմունքները թարմացնելու երեք միջոց

1. Միմյանց տարածություն տվեք

 

Դա իսկապես կարեւոր է երկուսիդ համար էլ՝ ունենալ սեփական տարածությունը, որտեղ կարելի է մի քիչ հանգստանալ միմյանցից եւ ժամանակ ծախսել սեփական հետաքրքրությունների համար: Երկուսդ էլ դրանից լավ կզգաք. տեղի կունենա հարաբերությունների վերբեռնում, կվերականգնեք ընկերների հետ հին կապերը, կունենաք հոբբի:
Այդ քայլը ձեզ թույլ կտա հասկանալ, որ դուք իսկապես կարեւոր եք միմյանց համար: Դուք սկսում եք ավելի շատ գնահատել միասին անցկացված ժամանակը:

 

 

2. Միասին ինչ-որ նոր բան նախաձեռնեք

 

 

Եթե զգում եք, որ կայծն սկսում է մարել, եւ գալիս է սառնությունը, միասին ինչ-որ անկանխատեսելի բան արեք: Հարմարավետության գոտին մարդկանց շրջանակների մեջ է դնում, եւ քչերն են ձգտում դրանից դուրս գալ: Իսկ դուք դուրս կգաք եւ միասին կանեք այն, ինչ երբեք չեք սպասել: Օրինակ, երկուսով միասին ցատկեք պարաշուտով կամ վրանով գնացեք լճի մոտ հանգստի: Կարող եք անել ամեն ինչ, կարեւորը՝ միասին եւ կարեւորը՝ առաջին անգամ կյանքում:
Դա կօգնի հիշել միմյանց նկատմամբ վստահության մասին եւ կվերականգնի զգացմունքները:

 

 

3. Անկեղծացեք

 

Մարդը վախենում է խոցելի լինելուց, այդ պատճառով շատ զգացմունքներ փակ է պահում եւ երբեք դուրս չի հանում սրտի գաղտնի անկյուններից: Բայց ոչինչ մարդկանց այնքան հարազատ չի դարձնում, որքան անկեղծությունը: Հնարավորինս անկեղծ եղեք միմյանց հետ, պատմեք ձեր զգացմունքների, ապրումների մասին: Դա կօգնի հասկանալ խնդրի էությունն ու պարզել՝ արդյոք ձեզ պե՞տք է ավելի լուրջ քայլ կատարել: Ցույց տվեք նրան, թե որքան կարեւոր է նա ձեզ համար եւ ինչ դեր է խաղում ձեր կյանքում:

Եվ հիշեք. տղամարդը սիրում է երջանիկ կնոջ, ով թեթեւությամբ նրան իր սիրտն է բացում: Սպառնալիքները, նրան վերահսկելու կամ փոխելու փորձերը լավ բանով չեն ավարտվի:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր