ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 մայիս 2017 17:54

«Ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել». Պյոտր Սվիտալսկին՝ Արցախի հարցի մասին

«Ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել». Պյոտր Սվիտալսկին՝ Արցախի հարցի մասին
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին՝ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությանը։
«ԵՄ հիմնարար սկզբունքները բարձրաձայնվել են այդ հանդիպման ժամանակ, և կարող եմ ասել, որ հայկական կողմը խիստ բավարարված է Ֆեդերիկա Մոգերինիի կողմից բարձրաձայնված դրույթների մասով»:
Դեսպանը նշեց, որ  ԵՄ-ն մեծապես սատարում է ՄԽ համանախագահների գործողությունները.
«Մենք լիարժեքորեն սատարում ենք նաև համանախագահների վերջին  հայտարարությունը։ Մենք հավատում ենք, որ ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի, մենք հավատում ենք, որ չկա այս հակամարտության ռազմական լուծում, և մենք հավատում ենք, որ հետաքննության մեխանիզմները, նաև՝ վստահության ձևավորման մեխանիզմները պետք է իրականացնել»։
Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական աջակցություն տրամադրել բնակչությանը: «Երբ այս հակամարտությունը լուծվի, և երբ խաղաղությունը վերադառնա Արցախ, Եվրամիությունը պատրաստ է զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր