Նիկոլ Փաշինյանը քմծիծաղով հիշեց նաեւ Գևորգ Կոստանյանին.Տեսանյութ

«Ընդունել ենք օրենք, մոտ 150 մարդ ասել է՝ գնամ դիմեմ, կենսաթոշակի անցնեմ, մեկ է՝ 2017թ. հուլիսի 1-ից հետո քիչ պետք է ստանամ: Կառավարությունը բերել է նախագիծը, խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել եւ հիմա նույն Կառավարությունն ասում է, որ այս օրենքով Հայաստանի իրավական համակարգը զրկվել է իր ռահվիրաններից եւ առաջամարտիկներից: Հիմա նույն խորհրդարանական մեծամասնությունը, նույն Կառավարությունը նույն կրքով եկել, ասում է՝ 45 հոգի գուրու է մնացել, եկեք փրկենք: Այս օրենքն ընդունելիս բազմաթիվ պատգամավորներ պատգամավորներ են եղել, որոշ պատգամավորներ գլխավոր դատախազ են եղել, որոշ պատգամավորներ էլ Կառավարությունում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նախկինում 20 տարվա փորձ ունեցող դատախազներն ու քննիչները կարող էին կենսաթոշակի անցնել մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, եթե ցանկանում են բարձր կենսաթոշակ ստանալ: Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։