Հովհաննես Թումանյանին նվիրված հանրագիտարան, որն առաջինն է հայ իրականության մեջ. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Հայկական Հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանասիրության դոկտորներ Ազատ Եղիազարյանը և Սուսաննա Հովհաննիսյանը խոսեցին
Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ՝ ստեղծագործական, գիտական, կենսագրական հանրագիտարանի նախաձեռնություն, հանրագիտական գրականության և հրատարակչության հարցերի, խնդիրների շուրջ:
Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ Հայկական Հանրագիտարան հրատարակչության կողմից կհրատարակվի մեծ գրողին նվիրված հանրագիտարան, որում ներառված կլինի նրա ստեղծագործական, գիտական, հասարակական-քաղաքական գործունեությունը:
Հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանընշեց. «Կարծում եմ երկու տարիննորից քիչ է հիմնարար հանրագիտարան պատրաստելու համար,
բայց մտածում ենք, որ, այնուամենայնիվ, կտեղավորվենք և բանաստեղծի 150 ամյակին մի լուրջ հանրագիտարան կստեղծենք: Ուզում եմ ասել նաև, որ պետական մակարդակով արդեն սկսվել են տարատեսակ միջոցառումների նախագծումներ այդ հրաշալի հոբելյանը բարձր մակարդակով, մեծ շուքով նշելու համար: Շատ ծանր, պատասխանատու աշխատանք
անելու համար մեզ պետք էր համախմբել Հանրապետությունում եղած այն մտավորականությանը,
ովքեր զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանով, նրա ստեղծագործություններով, նրա
հասարակական, ազգային ոլորտների գործունեությամբ: Այսօր եղած ուժերով մենք պետք է փորձենք
առավելագույնն անել այդ հանրագիտարանը պատրաստելու համար»:
Հովհաննես Այվազյանի համոզմամբ՝ սա իր տեսակի մեջ առաջին հանրագիտարանն է, որ պետք է նվիրվի հայ գրողի կյանքին և ստեղծագործություններին: Նա հույս հայտնեց, որ այս հանրագիտարանը կունենա իր հրաշալի շարունակությունը՝ ի դեմս այլ գրողների:
Սուսաննա Հովհաննիսյանն էլ նկատեց. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծն է: Եվ այնպիսի կենսագրություն, ինչպիսին Թումանյանինն է, վստահեցնում եմ ձեզ, մշակույթի պատմության մեջ դժվար է գտնել»:
Բանասիրության դոկտոր, գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ ասաց. «Ինչու է Թումանյանը մեզ համար այդքան թանկ: Նրա ստեղծագործությունն այնքան խորն է, որ դա այդքան հեշտ չէ հասկանալ: Այս հանրագիտարանի մեջ մենք պետք է փորձենք գաղափար տալ նաև ստեղծագործության մասին, միևնույն ժամանակ փորձելու ենք բացատրել՝ ինչու է Թումանյանը մեծ»: