ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

21 հուն 2017 20:23

Տարիների հետ ադրբեջանցիների «ունեցած» մտածելու կարողությունը հետընթաց է ապրում. Սենոր Հասրաթյան

 Տարիների հետ ադրբեջանցիների «ունեցած» մտածելու կարողությունը հետընթաց է ապրում. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ:

Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է:

Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր