Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին
Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։
