Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

21 հուն 2017 17:45

Ռուսների հետ պետք է ուլտիմատումի լեզվով խոսել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց տարածաշրջանային վերջին զարգացումների, նոր մարտահրավերների, Արցախյան հիմնահարցի շուրջ:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանն ունի բավականին լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, բավական ջերմ հարաբերություններ են նաև Իրանի հետ, սակայն դրանք չգիտես ինչու մինչև վերջ չեն իրացվում. «Հայաստանն ունի փայլուն հնարավորութուններ, որոնք չի օգտագործում, շատ լավ հարաբերություններ կան ԵՄ-ի հետ, որի հետ պատրաստվում է նոյեմբերին նոր համաձայնագիր ստորագրել, ինչպես նաև, Հայաստանն ունի անվտանգության օրակարգ Իրանի հետ, որը ցավոք, այսօր չի աշխատում: Դրան գումարած՝ Հայաստանը ստացել է փայլուն առաջարկ ԱՄՆ-ից` կապված էներգետիկայի դիվերսիֆիկացման հետ, որի մասին ՀՀ կառավարությունը դեռ լռում է: Հայաստանը ընդառաջ գնալով ԱՄՆ-ի առաջարկին, կթուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից»-նկատեց բանախոսը:
Անդրադառնալով Հայաստանի շուրջ սպառնալիքներին Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ այդ սպառնալիքները ոչ միայն չեն նվազում, այլև ահագնանում են. «Եթե ապրիլյան պատերազմից հետո հայկական պետությունները հետևություններ են արել առաջնագծի առումով, ապա քաղաքական դասեր չեն քաղել: Քաղաքական իրավիճակը, որ կա այսօր, ոչնչով չի տարբերվում մինչ ապրիլյան պատերազմը եղած իրավիճակից»: 
 
Խոսելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախի խնդրի կարգավորման գործելաոճում որոշակի փոփոխությունների մասին, նա նկատեց, որ փոփոխությունները ավելի շատ պայմանավորված են Ադրբեջանի կոշտ քաղաքականությամբ, որը խնդիր է դառնում միջազգային հանրության համար. «Այնուամենայնիվ Մինսկի խմբի ֆորմատից դուրս Հայաստանը քայլեր չպետք է ձեռնարկի: Բացի դրանից հայկական կողմը պետք է ավելի կոշտ դիրքորոշում դրսևորի ռուսական կողմի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Ռուսների հետ պետք է ուլտիմատումի լեզվով խոսել»,- ասաց բանախոսը:
 
Անդրադառնալով Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Դրանք ուրվագծում են, թե Հայաստանն ինչ սպառնալիքների առաջ կկանգնի, իսկ Ռուսաստանը ոչ թե խնդիր է լուծում, այլ հենց ինքը խնդիր կարող է դառնալ»:
Նա նկատեց, որ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառները նաև գտնվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթության վրա. «Պատժամիջոցների այն փաթեթը, որն ընդունել է Սենատը Ռուսաստանի դեմ, ստացել է իրավական ուժ: Պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի օրենսդիրները շատ մեծ դժվարությամբ են հետ կանգնում իրենց ընտրած պատժամիջոցներից: Այդ պատժամիջոցները Ռուսաստանին մեծ վնասներ են պատճառելու: Կամ Հայաստանն ինքն իր պարանոցը պետք է մտցնի այդ սեղմօղակի մեջ, կամ խելքը գլուխը պետք է հավաքի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր