17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

28 հուն 2017 13:41

Կառավարությունը որոշել է «հարսի բարեմասնություններով փեսային լավություն անել». Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար Մարինա խաչատրյանը, խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը և կուսակցության անդամներ Ստելա Աղաջանյանն ու Գոհար Արշակյանը խոսեցին ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, «Սպայկա», «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և   «Երևանի ՋԷԿ»-ի կոռուպցիոն գործարքների մասին:
 
Գոհար Արշակյանը նշեց, որ ավագանու արտահերթ նիստում ներկայացվել է 83 հողակտոր, իսկ հողը չի կարելի նվիրաբերել. «Նվիրաբերված հողի կադաստրային արժեքը 10 միլիոն դոլար է, որտեղ ընկերությունը 200 միլիոնի ներդրում է խոստացել: 200 միլիոն ներդրողը, մի՞ թե չէր կարող 10 միլիոն էլ վճարեր հողի համար: Կառավարությունը նվեր է տալիս այն դեպքում, երբ արդեն մեկ տարի է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից շատերի թոշակը կտրել են, չեն տալիս, երբ երկրում այդքան անօթևաններ կան: Երբ մարդիկ արտագաղթում են: Էլ չենք ասում, որ հողը չի կարող նվիրաբերվել»: Հաշվի առնելով, թե այս ընկերություններն ում են պատկանում և նրանց սեփականատերերն ինչ դերակատարում են ունեցել ընտրություններին, կառավարությունը որոշել է «հարսի բարեմասնություններով փեսային լավություն» անել: 
 
Ստելա Աղաջանյանն էլ նշեց, որ սա կոռուպցիոն սկանդալներից ամենափոքրն է։ «Չնայած ՀՀ ֆինանսների նախարարությունը վեցը կետով բացասական եզրակացություն է տվել` նշելով, որ ներդրողի կողմից ոչ ծրագիր, ոչ ժամանակացույց, ոչ էլ` մոնիտորինգի ծրագիր է ներկայացվել, այդուհանդերձ կառավարությունը հապշտապ նախագիծն անցկացրել է: Կառավարության արտահերթ նիստում հաստատած հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը խայտառակ գործարք է»։ 
 
Մարինա Խաչատրյանն էլ ասաց, որ այս ամենը չբարձրաձայնելը հանցագործություն է։ «Շուրջ 83 հողատարածք կոդավորված ձևով ներկայացվել է մի քանի էջով, որոնցից 7-ը Շենգավիթի համայնքի հողատարածքներն են, իսկ 74-ը՝ Կենտրոն համայնքի, և դրանց ձևափոխումը ավելի կծանրաբեռնի մեր քաղաքը, ինչն անթույլատրելի է։ Խոշոր ընկերություններին հող նվիրաբերելու կառավարության որոշումը հարված է փոքր ու միջին բիզնեսին։ Մենք չենք լռելու, թող նրանք պատրաստվեն դատական գործընթացի»:
Սոնա Աղեկյանն էլ նկատեց, որ երկու ընկերություններն էլ ծրագիր չունեն, թե իրենց խոստացված ներդրումներով ինչ են անելու: 
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր