Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

20 օգոս 2019 13:00

Մենք ականատես ենք լինում, որ դուք միայն քանդում եք.Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան. Տեսանյութ

 Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու իր թիմակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չի կարող իրականացնել իր լիազորությունները և քաղաքապետ Հայկ Մարությանը ձախողել է:
Սոնա Աղեկյանը կոյուղաջուր է բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Աղյուսագործների փողոցի մի քանի բնակիչների կոյուղաջրերի խնդրով դիմել են ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին: Սոնա Աղեկյանն ասաց, որ այդ հատվածի խողովակաշարից վերցրած կոյուղաջուրը դույլով ցանկանում են փոխանցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի նա «վայելի» այդ գարշահոտությունը:

«Մենք բազմիցս կոչ արեցինք, որպեսզի քաղաքապետը գա ու և խնդրին տեղում ծանոթանա, ինչպես, որ խոստացել էր քվե աղերսելիս: Այստեղ մենք արձանագրում ենք, որ մեզ պարտադրված Երևանի քաղաքապետը չի կարող կատարել իր լիազորությունները, չնայած մենք դա նրան 81 տոկոսով լիազորել ենք: Սակայն, քանի որ մեր բնակիչներն արդեն 6 ամիս գարշահոտության մեջ են, քաղաքապետն էլ վախեցավ, համարձակությունը չներեց, որ գար ու տեղում տեսներ: Պարոն քաղաքապետը ուրբաթ օրը տեսել է, որ խնդիրը առկա է: Կանչում ենք պատկան մարմիններին, թե ինչպես պետք է կոյուղաջուրը հասցնենք քաղաքապետին: Անցած անգամ, երբ բերել էինք կոյուղաջուրը, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը թափեց այդ կոյուղաջուրը»,-ասաց Աղեկյանը:

Նա խնդրեց, որ համապատասխան պաշտոնյան մոտենա և կոյուղաջրով լի դույլը փոխանցի քաղաքապետին: Բնակիչներն էլ ասում են, որ նամակներին չեն պատասխանում, ընդունելություն չի իրականացվում:
«Ասեմ ձեզ, պարոն Կարգին Հայկո, այս հարցն էլ չի լուծվում, ինչպես աղբի ու սանմաքրման հարցն է, ինչպես մյուս խնդիրները լուծում չեն ստանում: Մենք ականատես ենք լինում, որ դուք միայն քանդում եք: Քանդում եք սրճարաններ, որոնք տարիներ ի վեր եղել են, մինչդեռ մենք ունենք քանդված սրճարաններ, որոնք դուք կարող էիք կառուցել ու կանաչապատել: Պարոն քաղաքապետ, եղեք ականջալուր երևանցիների խնդիրներին և Կարգին Հայկոյից գոնե փորձեք վերածվել քաղաքապետի. հասկացանք՝ կարգին քաղաքապետի մասին խոսելն ավելորդ է, գոնե սովորական քաղաքապետի՝ քաղաքապետ, որին քաղաքացիները կարող են դիմել ու խնդիրների լուծում ստանալ»,-ասաց Աղեկյանը:
Նրան դուրս հրավիրեցին քաղաքապետարանի շենքից և ասացին, որ դրսում դույլը կվերցնեն նրանից:
Քաղաքապետարանի պաշտոնյան մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և ասաց, որ գործողություններ են իրականացնում խնդիրը լուծելու համար: Սոնա Աղեկյանն ասաց, որ այնտեղից են գալիս և որևէ գործողություն չի իրականացվում:
Բողոքի ակցիան շարունակվում է, Սոնա Աղեկյանն ու բնակիչները պահանջում են, որպեսզի դույլը տանեն ու տան քաղաքապետին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր