ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 հուլ 2017 15:46

Եթե լավ աշխատեցնեին, 50 դրամով էլ կարող էին սպասարկել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեցին ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացման և վճարահաշվարկային տերմինալների հետ կապված խնդիրների շուրջ:
«Կարմիր գծերի համար ակտերը հնարավոր է բեկանել։ Մեծ հաճույքով կբեկանենք բոլորի ակտերը, ով կբողոքարկի, քանի որ այս ամբողջ գործընթացն անօրինական է իրականացվում»,-հայտարարեց Արտակ Խաչատրյանը։
Արտակ Խաչատրանը նաև ասաց, որ անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա վճարովի ավտոկայանատեղիների համար sms հաղորդագրության միջոցով վճարելու հարցը, ոլորտում խնդիրները շատ են.«Լավ չեն աշխատացնում։ Եթե լավ աշխատացնեին, 50 դրամով էլ կարող էին սպասարկել։ Երևանի կենտրոնի կարգավորման խնդիրը թողած,  նկարչությունը հասել է ծայրամասեր, որտեղ դրա կարիքը չկա։ Ծառայության համարգում գումար ես գանձում և չես ուզում այդ գումարից նաև ծախսեր անես։ Ասում ես՝ քաղաքացիներ, եկեք ԱԱՀ-ն ու միջնորդավճարը վերցրեք ձեզ վրա։ Եթե քաղաքապետարանը չի կարողանում գլուխ հանել այս ծառայությունից, ապա պետք է այն փոխանցի այն մարմնին, որը կարողանում է սպասարկել»։
Կարեն Չիլինգարյանը, գտնում է, որ քաղաքը հեղեղված է կարմիր գծերով, բայց բավականաչափ տերմինալներ չկան, և վարորդին հասանելի չեն վճարման մատչելի եղանակները. «Քաղաքապետարանը պետք է հատուկ տարածքներ դարձնի ավտոկայանատեղի, ոչ թե երթևեկելի մասի վրա կարմիր գծանշումներ կատարի և այն դարձնի վճարովի: Ինչ է նշանակում, երբ երթևեկում ես չպետք է վճարես, երբ կանգնում ես՝ պետք է վճարես: Նույ բանը կարող են հետյոտնի հետ էլ անել: Այդ գծերը շատ դեպքերում գծվել են ճանապարհային երթևեկության խախտումներով՝ կայանելու համար չթույլատրված վայրում։ Վարորդներն ավտոմեքենան կայանում են գծերի մեջ, իսկ ՃՈ-ն վարչական տույժի է ենթարկում»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր