18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

30 հոկ 2018 16:12

Երևանի Կենտրոնում պետք է տեղեր հատկացվեն՝ բազմահարկ կայանատեղիներ կառուցելու համար. Տեսանյութ

Երևանի Կենտրոնում պետք է տեղեր հատկացվեն՝ բազմահարկ կայանատեղիներ կառուցելու համար. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը և Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեցին աճող ավտովթարների քանակի և հետևանքների, ինչպես նաև կարմիր գծերի հետ կապված խնդիրների և ակնկալվող լուծումերի մասին:
                                           
Անդրադառնալով կարմիր գծերի խնդիրներին Արտակ Խաչատրյանը նշեց.  «Կարմիր գծերը քաղաքում թարմացնում են, մինչդեռ շտապելու փոխարեն պետք էր ծախսերն ուսումնասիրել՝ ինչ եկամտաբերություն ունի, բայց մինչև հիմա քաղաքային իշխանությունները ոչ մի դիրքորոշում չեն հայտնում։ Տուգանքները ճիշտ է քչացել են, բայց էլի տուգանում են։ Անորոշ վիճակ է ուղղակի հիմա մի քիչ ավելի դուխով են կարմիր գծեր գծում: Ամբողջ քաղաքում «պարկովշիկներ» են։ Հիմա մենք ասում ենք իշխանությանը՝ բարի եղեք այդ հարցը լուծել։ Հարցը կարծես երեք մասի է բաժանված՝ սեփականատերերի «ժեշտեր», «պարկովշիկներ» և քաղաքապետարան։ Ամեն մեկն իր կողմ է ուզում գումարները քաշած լինի։ Հարկավոր է նախ օրինակությունը վերականգնել, հասկանանք, թե ում պետք է վճարենք, նոր միայն անցնենք ածանցյալ հարցերին։ Բայց առայժմ սայլը տեղից չի շարժվում, ոչ ոք ոչ մի բան չի անում՝ ոչ լավ, ոչ վատ»,- ասաց Արտակ Խաչատրյանը։
 
Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կարմիր գծերի վրա կայանելու համար նախապես վճարած վարորդները շատ հաճախ տուժում են, կարմիր գծերի մշտական զբաղվածության պայմաններում չկարողանալով գոնե մեկ անգամ կայանել փոխադրամիջոցը։
Արտակ Խաչատրյանը շեշտեց, որ Երևանի Կենտրոնում պետք է տեղեր հատկացվեն՝ բազմահարկ կայանատեղիներ կառուցելու համար։
 
Կարեն Չիլինգարյանն իր հերթին նշեց, որ Երևանի լայն մայթերը տրվել են անհատ ձեռներեցներին, որոնք բիստրոներ, կրպակներ ու սրճարաններ են կառուցել՝ զավթելով մայթերը, մինչդեռ արտասահմանում լայն մայթերի մի մասը կիրառվում է որպես ավտոկայանատեղի. «Մեզ մոտ «ամենահեշտ» ձևն են գտել, գծել են կարմիր գծեր, որոնց համար վարորդը պետք է վճարի, այնինչ երթևեկելի մասը պետք է թողնել երթևեկելու համար։ Արդյունքում՝ խցանումներ։ Մենք չենք ասում՝ կարմիր գծերը հանվեն, ուղղակի պետք է քաղաքակիրթ լուծում գտնվի, այլապես կարմիր գծերի պատճառով անհեթեթ վիճակ է ստեղծվել»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր