Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին          Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր       Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ    

24 հուլ 2017 18:22

Գեւորգ Սաֆարյանն տեղափոխվել է անվտանգ խուց

 Գեւորգ Սաֆարյանն տեղափոխվել է անվտանգ խուց
Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գեւորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելուվերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփականնախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ ԳեւորգՍաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը:
Գեւորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորություններիշրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր