Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Դեպքի վայր է մեկնել Ախուրյանի թիվ 53 փրկարարական ջոկատը, որի երկար որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Օգնության են կանչել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խմբին:
Hayacq.com-ի տեղեկություններով,
այսօր առավոտյան ԱԻՆ
հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Վահե Մելքոնյանը 11:00-ից սկսել է որոնողական աշխատանքները
3,5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո, 14:30-ին ջրամբարից դուրս է բերել 1981 թվականին ծնված Շիրակի մարզի Կառնուտ համայնքի բնակիչ Կարեն Գրիգորյանի դին: Նախնական տվյալներով՝ վերջինս մտել է ջրամաբար լողալու նպատակով:
Նշենք, որ Կառնուտի ջրամբարը ունի 150 մ երկարություն, 40 մետր լայնություն, և հիմնականում պղտոր, շինարարական աղբով լեցուն, լողալու համար ոչ նպատակահարմար ջրային տարածք է: