Քաղաքապետարանը 54 համարի ավտոբուսով շանտա՞ժ է անում նորաբացցիներին

Օրերս լուրեր են
տարածվել, որ 54 համարի ավտոբուսը հերթական անգամ սեպտեմբերի 1-ին գյուղ չի մտնելու: Պատճառը իբրև թե ասֆալտապատման աշխատանքներն են, այս մասին մեզ ասաց Նորաբացի ավագանու անդամներից
մեկը. «ճանապարհների ասֆալտապատման խնդիր իրոք ունենք, քանի որ
այն վերջին անգամ իրականացվել է խորհրդային տարիներին: Երբ գարնանը 54 համարի ավտոբուսը
չմտավ Նորաբաց մեծ աղմուկ եղավ և մեր խնդրանքով
ասֆալտապատման աշխատանքները ընդգրկվեցին կառավարության հրատապ ծրագրերում, որը
առաջիկա ամիսներին պետք է իրականացվեր: Մեզ արգելեցին մեր խնայած գումարները անտեղի վատնենք, սակայն
քաղաքապետարանը չի ցանկանում սպասել և չնայած
նրան, որ մինչ մեր համայնք մտնելը ճանապարհները քայքայված են: Դա չնկատելու են տալիս և մեզ փաստի առաջ կանգնացնում,
որ մեր խնայած միջոցներով ճանապարհների խնդիրը կարգավորենք, որը ըստ էության մասնակի
է վերականգնելու և 4-5 ամսից նորից փաստի առաջ ենք կանգնելու»:
Ավագանու անդամի խոսքերով՝ համայնքապետարանը 7-8 մլն դրամ
պատրաստ է տրամադրել ասֆալտապատման աշխատանքների համար, որը և առաջիկա 3-4 օրում կտրամադրեն, որպեսզի աշակերտների ուսումնական տարին սկսեն անարգել ճանապարհներով: Սակայն խնդրի լուծումը ժամանակավոր բնույթ է կրելու: 2018
թվականի գարնանը ճանապարհների հետ կապված նորից խնդիր է բարձրանալու այն ամբողջական
լուծման համար մի քանի տասնյակ մլն. դրամներ
է պահանջում, որը կառավարության ծրագրով պետք է իարկանացնել իսկ քաղաքապետարանը փաստացի
«շանտաժի» լեզվով է խոսում գյուղացիների հետ:
Խնդրի պարզաբանման համար Hayacq.com-ը մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի
վարչության պետ Հենրիկ Նավասարդյանինց, ով մեր հարցին ի պատասխան ասաց. «Թող գյուղացիները էթան
ուր պետք է ու իրանց գյուղապետից դժգոհեն: Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում գրավոր-գրավոր»:
Կարինե Սարգսյան