ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ
![ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ](https://hayacq.com/uploads/posts/2017-09/medium/1504430461_21322685_1383210661798971_719571140_n.jpg)
«ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»
-«Մշակութային կանգառը» շատ կարեւոր ծրագիր է, նման ծրագրեր շատ պետք է լինեն, որովհետեւ մարզերի բնակիչները կարոտ են որակյալ ու ճաշակով երաժշտություն լսելուն: Մարզերում ունենք հիանալի հանդիսատես` ջերմ, հյուրընկալ, իսկապես յուրաքանչյուր համերգից հետո լիցքավորված եւ դրական մեծ էներգիայով վերադարձել ենք մայրաքաղաք: Համերգներին ելույթ եմ ունեցել «Տաղարան» համույթի հետ միասին, հանդես եմ եկել մի քանի մենանվագներով եւ յուրաքանչյուր համերգ տպավորվել է իր յուրահատկությամբ: Ամեն մարզում, տվյալ բնակավայրին հատուկ, տիրել է յուրահատուկ կոլորիտ: Համերգներով եղել ենք Օշականում, Ապարանում, Թեղուտում, Գյումրիում: Ինձ համար մեծ տեղ ունի Գյումրին իր կոլորիտով: Երբ համերգներով եղանք Գյումրիում, համերգից առաջ ինձ մոտեցավ գյումրեցի բանաստեղծ Գագիկ Մինասյանը, նվիրեց իր գիրքը, ծաղիկներ ու քառատող, որոնք ինձ համար խորհրդանշական էին, եւ գնաց: Տեսնում էի, որ մարդիկ ապրում էին վագոն-տնակներում,զբաղված էին, բայց այդուհանդերձ ժամանակ էին գտել համերգին գալու համար: Օշականի հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալուց օրեր անց, նույն հանդիսատեսին արդեն տեսա իմ երեւանյան համերգին, սա իսկապես երջանկություն է: Այս տարի հանդես եկա նաեւ Ջավախքում` «Տերյանական պոեզիայի օրեր» ամենամյա միջոցառման ժամանակ, ջավախահայության ընդունելությունից նույնպես տպավորված եմ:
Սեպտեմբերին շրջաններում կրկին հանդես գալու ծրագրեր ունենք: Ինքս ցանկանում եմ համերգներ ունենալ զորամասերում, մեր զինվորների համար: Կարեւոր է, որ նրանք նույնպես լսեն մեր ազգային երաժշտությունը եւ ոգեւորվեն: Պետք է ոգեշնչենք նրանց, ինչպես նրանք են մեզ պահում, պաշտպանում, այնպես էլ մենք պետք է կարողանանք մի փոքր ուրախություն պարգեւել նրանց: Հանդիսատեսի ծափերը երբեք չեն կրկնվում , եթե նա չհավանի, ապա չի ծափահարի: Փառք Աստծո, մեր հանդիսատեսը շատ խստապահանջ է, ունի բարձր ճաշակ եւ հիանալի տարբերակում է լավը վատից: Ինձ համար տերաբերություն չկա մարզի եւ մայրաքաղաքի հանդիսատեսի միջեւ, բոլորս հայ ենք եւ բոլորս հավասար ենք: Մարզի համերգներն ինձ համար խորհրդանշական են, որովհետեւ ավելի մեծ է պատասխանատվությունը: Լինում են այնպիսի հեռու շրջաններ, որտեղ կարող է նաեւ մարդիկ առաջին անգամ են կենդանի երաժշտություն լսում: Անչափ ուրախում եմ, երբ տեսնում եմ, որ նվագիս զուգահեռ հանդիսատեսը երգում է, նշանակում է` կարողացել եմ իմ ասածը տեղ հասցնել, նշանակում է` հանդիսատեսը հավանել է: Իմ հանդիսատեսի ծափերն անփոխարինելի են:

«ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԻՆՔՍ ՕՏԱՐԱՄՈԼ ՉԵՄ»
-Մարզերում համերգային շրջագայություններ շատ եմ ունեցել,
չեմ կարող ասել,
թե դա ինչ է ինձ համար:
Յուրաքանչյոր մարզի կոլորիտը, սբբավայրերն իմ հոգու ներսում են: Ամեն ելույթի պատրաստվել եմ մեծ պատասխանատվությամբ, որպեսզի մարզի հանդիսատեսին մատուցեմ որակյալ երաժշտություն, մաքուրը, մերը:
Չեմ ցանկանում որեւէ մեկին ինչ-որ բաներ ասել,
բայց այժմ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում,
որ ձեւափոխվում ու փոփոխության են ենթարկվում մեր ազգային երաժշտության գոհարները:
Բայց ես փորձում եմ պահել մերը, երաժշտության անգին գոհարները:
Օտար գոհարներ չեմ ընդունում եւ ինքս օտարամոլ չեմ
, մենք մերն ունենք եւ այն լավագույնն է,
պետք է փայփայենք ու զարգացնենք:
եթե մենք չանենք,
ապա որեւէ մեկը չի անի:
Եթե մարդն ունի առաքելություն, ապա այն պետք է պատվով կատարի:
Քանոնը միշտ եղել է,
լավագույն մասնագետներ նույնպես,
մեր ազգային գործիքը միշտ պետք է լինի,
ինչպես մյուս ազգային գործիքները:
«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՔԱՆՈՆԸ ՀՆՉԵՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ»
-Միջազգային համերգներին մասնակցելու ծրագրեր շատ կան, տեսնենք ինչպես կստացվի: Իսկապես երազում եմ, որ քանոնը հնչեցնեմ աշխարհի տարբեր բեմահարթակներից: Յուրաքանչյուր քայլ,
որն անում ես,
պետք է իր ողղորդումն ունենա,
սխալ է հենց այնպես որեւէ բան անել:
Քանոնը համարում եմ ազգային նվագարնների թագուհին, այն արքունական գործիք է,
սիրով ու մեծ նվիրումով եմ նվագում:
Յուրաքանչյուր սեր,
խռովք,
հուզմունք նվագարանի միջոցով կարող եմ արտահայտել:
Ամեն մի արվեստագետ ինքն է ընտրում այն ձեւը, որով կարող
է արտահատվել,
մեկը նկարում է,
մյուսը`
գրում,
ես էլ նվագում եմ:
Նվագում եմ այն ստեղծագործությունները,
որոնք իմն են եւ դրանք այնպես եմ նվագում,
որ հետո դարձնեմ իմը:
Երբ ստեղծագործությունը գրվում է,
նրան երկրորդ կյանք տալը կախված է ինձանից: Ինչն իհարկե ինձ համար շատ պարտավորեցնող է:
Իմ համերգների ընթացքում անպայման պետք է հնչեն տաղեր, Կոմիտաս, Սայաթ-Նովա, այս ամենը պարտադիր է, իհարկե պարտադիր են նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինքս պրպտող եմ եւ նախընտրում եմ անել այն, ինչ ուրիշները դեռ չեն արել: Կարող եմ անել այնպես, որ օտար ազգի մարդիկ նվագեն հայերեն: Ինքս իմ գործն եմ անում եւ կարծում եմ` կարիք չկա նորամածությունների, մեր բոլոր գործերը հնագույն գանձեր են եւ դրանք հենց այդպես էլ պետք է ներկայացվի:

«ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ՏԵՂ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ»
-Դժվարություններ շատ են եղել, նույնիսկ դեպքեր, որ ասել եմ վերջ, այլեւս չեմ նվագի, սա այն բնագավառն է, որ իրոք շատ դժվարություններ կան, նույնիսկ արհեստական խոչհնդոտներ: Բայց կամքի ուժ ունեմ եւ ամեն դժվարություն հաղթահարում եմ, որեվհետեւ սա իմն է: Կողքիս կան մարդիկ, որոնց մեկ խոսքը, մեկնած ձեռքը կարող է ինձ շատ օգնել: «Տաղարան» համույն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում, որովհետեւ ունենք հիանալի ղեկավար, որը ստեղծել է մեծ հարթակ, որպեսզի յուրքանչյուրը կարողանա իրեն դրսեւորել, ոչ բոլոր տեղերում կարող է լինել նման հնարավորություն: Ինձ համույթում շատ լավ եմ զգում եւ գրեթե բոլոր համերգներին հանդես եմ գալիս պրեմիերաներով, որի գործիքավորումը մեծ ճաշակով անում է Սեդրակ. Երկանյանը: Ինձ համար ժողովրդի սերն է կարեւոր, մարդը կարող ունենալ ամեն ինչ, բայց չուենան ժողովրդի սերը, նշանակում է նա ոչինչ էլ չունի: Կոչումներն իրենց տեղն ունեն, բայց առաջնայինը ժողովրդի սերն է:
Առօրյայում ինչպիսի՞ն է Մարիաննան հարցին, քանոնահրուհին պատասխանում է հստակ. «Այնպիսին եմ, ինչպես բոլորը: Ունեմ ընկերների նեղ շրջանակ, որոնց համարում եմ իմ հարազատները, ընտանիքիս անդամները: Չեմ սիրում բացասականը: Սիրում եմ լինել քաղաքից դուրս, բնության գրկում»:
Նյութը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Նյութը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ