Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 հոկ 2017 15:27

Սոխի գնդիկներ մսով.Անչափ համեղ ու յուրահատուկ ուտեստ.Տեսանյութ

Սոխի գնդիկներ մսով.Անչափ համեղ ու յուրահատուկ ուտեստ.ՏեսանյութՈրքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում խորոված ենք պատրաստում: Եթե դուք փնտրում եք ինչ-որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»:


Ընդ որում՝ պատրաստման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:
Բաղադրիչներ
2 սոխ
0,5կգ աղացած տավարի միս
1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես
¼ բաժակ կտրտած մաղադանոս
1/4 բաժակ կտրտած սունկ
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ կծու կետչուպ
1թ/գ սոյայի սոուս
1 թ/գ  սոուս «Վուստերշիր» (եթե կա)
1/4 բաժակ չորահաց
1 շիշ սոուս խորովածի համար


Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը: Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը, որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:


Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և չորահացը և խառնեք ձեռքով:
Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:


Եփում ենք ուտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:
Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի:
Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր