«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 հոկ 2017 15:51

Եթե Ջավախքում տեղի ունեցածի հանգամանքները չպարզվեն, հնարավոր է սրում լինի

Եթե Ջավախքում տեղի ունեցածի հանգամանքները չպարզվեն, հնարավոր է սրում լինիՀայացք մամուլի ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանը խոսեց Ջավախքում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին,ինչպես նաև թե այն ինչ անդրադարձ կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում հայերը փորձել են խաչքար տեղադրել հայկական եկեղեցիներից մեկի բակում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Տեղի է ունեցել բախում հայերի և ոստիկանների միջև:
«Ջավախքում տեղի ունեցածը խորթ է հայ-վրացական հարաբերությունների համար և չի կարող մեծ ազդեցություն ունենալ, քանի որ կրում է տեղային բնույթ»,-ասաց Ալիկ Էրոյանը: 
Ըստ նրա՝ խաչքարը տեղադրելու որոշումը սպասվում էր, թեև մի քիչ այլ ձևաչափով: Վրաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ իրենք փորձել են այլ տեղ առաջարկել, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները փորձել են դա անել հենց եկեղեցու տարածքում, որտեղ ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: 
Նրա խոսքով՝ միջադեպը կարելի է կապել վիճելի համարվող եկեղեցիների ավանդական խնդրի հետ. «Կոնկրետ այս եկեղեցին համարվում է վիճելի եկեղեցի, այսինքն՝ վրացիներն ասում են այն ուղղափառ, քաղկեդոնական է, իսկ հայերն ասում են՝ առաքելական է: Բախումների ընթացքում եղան ձերբակալություններ, վնասվածքենր ստացան նաև ոստիկանները: Կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ և բնական է, որ քաղաքական ինտրիգների համատեքստում կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ: Գուցե հենց այդ հանգամանքով է պայմանավորված եղել այս միջադեպը, այսինքն՝ ո՞վ որոշեց հենց այդ ժամանակահատվածում խաչքարը տեղադրել, ո՞վ արեց և այլն: Նման հանգամանքները ևս քննարկելի են»,- նշեց Էրոյանը: 
Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա, ըստ Էրոյանի, եթե այն չպարզաբանվի, մի շարք հարցերի պատասխաններ չտրվեն, հանգամանքները չպարզվեն, հնարավոր է սրում լինի, որն, այնուամենայնիվ, քիչ հավանական է: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր