Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հոկ 2017 15:49

Ցավը կարող է առաջանալ հոգեբանական պատճառից և միաժամանակ հենց ցավը կարող է հանգեցնել մի շարք հոգեբանական խնդիրների

Ցավը կարող է առաջանալ հոգեբանական պատճառից և միաժամանակ հենց ցավը կարող է հանգեցնել  մի շարք հոգեբանական խնդիրներիՀայացք մամուլի ակումբում Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ դոցենտ Սոնա Հարությունյանը և Ցավի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի նախագահ,  ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս, պալիատիվ խնամքի մասնագետ Նարինե Մովսեսյանը խոսեցին հոկտեմբերի 11–ը ընդդեմ ցավի համաշխարհային օվա խորհրդի, ցավի բժշկական և հոգեբանական ասպեկտների, անելիքների, ՀՀ-ում ցավի կառավարման,  խոչընդոտների ու նորագույն մոտեցումների մասին:
2004թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 11–ը հռչակել է որպես ընդդեմ ցավի համաշխարհային օր: Ըստ Սոնա Հարությունյանի, նպատակն էր կենտրոնացնել ուշադրությունը ցավի հիմնահարցերի վրա, նպաստել մասնագետների վերապատրաստմանը և ամենակարևորը բարձրացնել իրազեկվածության մակարդակը. «Ընդ որում, յուրաքանչյուր տարի անդրադառնում են որևէ ցավի տեսակի և այս տարին՝ 2017թ-ը նվիրված է հետ վիրահատական ցավերին: 2016թ-ին, երբ բացվեց Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնը մենք ևս միացանք այս նախաձեռնությանը և համագործակցելով Հայկական  հոգեբուժական ասոցիացիայի և Ցավի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի հետ, իրագործեցինք մի շարք ծրագրեր, որոնք և հետամուտ են լինում իրազեկվածության բարձրացմանը»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Անդրադառնալով ցավի բժշկական և հոգեբանական ասպեկտներին Սոնա Հարությունյանը ասաց. «Ցավը այն հիմնախնդիրն է, որը միշտ արդիական է և բժշկության մեջ, և հոգեբանության մեջ: Պատահական չէ, որ բժիշկին դիմելիության տեսանկյունից ցավային գանգատը առաջատար դիրք է զբաղեցնում, իսկ վերջին տարիներին ուշադրություն է դարձվում ցավերի հոգեբանական պայմանավորվածությանը: Շատ քչերը գիտեն, որ ցավը կարող է առաջանալ հոգեբանական պատճառից և միաժամանակ հենց ինքը ցավը կարող է հանգեցնել  մի շարք հոգեբանական խնդիրների առաջացմանը: Ցավը ֆիզիոլոգիականի և հոգեբանականի միասնություն է, փորձենք նաև այս խնդիրը վերլուծելու, բուժելու դեպքում դիմել և հոգեբանի և բժիշկի, որպեսզի ունենանք արդյունավետ լուծում այս խնդրի առընչությամբ:
Նարինե Մովսեսյանն էլ նշեց, որ որևէ մեկը չկա որ երբևէ իր կյանքում ցավ զգացած չլինի. «Հատկապես խրոնիկ ցավը մեծ ազդեցություն ունի մարդու կենսունակության վրա, կյանքի որակի վրա և անդրադառնում է նաև մարդու աշխատունակության վրա: Մարդկանց մոտ ցավի ընկալումն է սխալ՝ նրանք համարում են, որ եթե, ինչ որ հիվանդություն կա ապա ուղեկցող ցավը բնական է և պիտի դիմանան: Օրինակ քաղցկեղի դեպքում, 3600 մարդ օրական կարիք ունի պալիատիվ խնամքի, որոնցից 60-80 տոկոսը ցավազրկման կարք ունեն: Մեր բնակչության մեջ կա համոզմունք, որ եթե դա քաղցկեղ է, ապա այն ավելի կարևոր է քան ուղեկցող ցավը: Մինչդեռ կարելի է և ցավը կառավարել և քաղցկեղը բուժել և այդ ամենն անել այնպես, որ մարդու կյանքի մինչև վերջին օրերը լինեն որակյալ,- ասաց Նարինե Մովսեսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր