Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 հոկ 2016 19:24

Ինչպես հաղթահարել ցավը և սթրեսը. Տեսանյութ

Հոկտեմբերի 11-ին, ընդդեմ ցավի համաշխարհային օրը «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ Սոնա Հարությունյանը և Ցավի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Նարինե Մովսեսյանը:
«2004 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր, և այս նախաձեռնությանը միացան Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիան ու Ցավի ուսումնասիրման եվրոպական միությունը: 2016-ին վերջինս առաջարկեց հոկտեմբերի 11-ը սահմանել ցավի դեմ պայքարի օր»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Ըստ հոգեբանի վերջին 15 տարվա ընթացքում ուշադրություն է դարձվում ցավի և հոգեբանական գործոնների միջև կապին: Նրա համոզմամբ ցավը հասկանալու և հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն. «Հիմնվելով Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիայի կողմից առաջ քաշված մոտեցման վրա` Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն իր հիմքում դրել է այն, որ ցավը հասկանալու և հաղթահարելու համար անհրաժեշտ է մուլտիդիսցիպլինար մոտեցում: Դա նշանակում է, որ տարբեր մասնագետներ պետք է մասնակցեն ցավի հիմնախնդիրը  հասկանալու, կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու գործին»,- ասաց նա: 
Սոնա Հարությունյանը նշեց, որ սթրեսի հետևանքով մարդու մոտ առաջանում են ցավեր՝ գլխի, մեջքի, սրտի շրջանում. «Նման ցավերը դժվար է ախտորոշել, սակայն բուժելի են: Անհրաժեշտություն է լինում և դեղորայքային միջամտության, և հոգեբանական աջակցության: Մարդը կարողանալով կառավարել իր սթրեսը, կարող է հասնել հաջողության։ Նախ պետք է իմանալ սեփական անձնային հատկությունները, որպեսզի մեր իսկ ռեսուրսներով հնարավոր լինի հաղթահարել այդ սթրեսը, նաև՝ ցավը»։
Սոնա Հարությունյանի դիտարկմամբ Սթրեսի ու ցավի չհաղթահարման պարագայում մարդն սկսում է դժվարությամբ ուշադրությունը կենտրոնացնել, որոշ բաներ չի կարողանում վերհիշել, որոշումներ կայացնելիս էլ դժվարություններ է ունենում, որը հանգեցնում է կյանքի որակի ցածր լինելուն։
 Ցավի ուսումնասիրման հայկական ասոցացիայի նախագահ Նարինե Մովսեսյանն էլ ասաց, որ իրենց ասոցիացիան ստեղծվել է 2014 թ.-ին և զբաղվում է ցավի տարբեր տեսակներով` տարանջատելով դրանք և մեծ ուշադրություն դարձնելով գիտական կամ բժշկական ասպեկտին. «Մեր ասոցացիայի առաջին նպատակն է հետազոտել տարբեր ցավերի աղբյուրները, և երկրորդ` իրազեկել ու կրթել բժիշկներին, որոնք կկարողանան բուժել հիվանդներին»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր