Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

25 հոկ 2017 16:15

Եթե անգամ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա. Ռուստամյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Եթե անգամ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա. Ռուստամյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին«Շատ հստակ է՝ կամ բանակցում ենք, կամ պատերազմում: Իսկ Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, ինչն անհնար է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե ժնևյան հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը շատ լավատեսորեն էր տրամադրված, Ալիևի անունից լավատեսական հայտարարություն արեց, նրա ժպիտն ու լավատեսությունը շատ քննադատվեց, կա՞ր լավատեսության հիմք, Ռուստամյանը պատասխանեց. «Ես անձամբ հանդիպմանը չեմ եղել, բայց կարծում եմ, որ լավատեսության հիմքն այն է եղել, որ հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը այլ է եղել: Եթե անգամ Սերժ Սարգսյանը գիտեր Ալիևի քաղաքականությունը, ժպտալն արգելվա՞ծ ա»:
Նա ասաց, որ Ադրբեջանը միայն մեկ ճանապարհով է պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ ինքը ոչ մի զիջում չանելով, հարցը պետք է կարգավորվի: «Բնականաբար, ամեն անգամ, հանգիպումների ժամանակ բախվում է պատին և նորից վերադառնում իր ելակետին»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, նամանավանդ որ մեկ անգամ դա արդեն արել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր