Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 դեկ 2017 14:50

Ուղղակի հիշեցում․ 18 ճշմարտություն, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի

Ուղղակի հիշեցում․ 18 ճշմարտություն, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարիԱյս ճշմարտությունները` կյանքի օգտակար դասեր են, որոնք կօգնեն զգալիորեն դեպի լավը փոխել կյանքը: Այս ճշմարտություններին պետք է հետևի յուրաքանչյուրը:
1. Մի թույլատրեք վախերին ղեկավարել ձեզ: Ձգտեք վերև և դեպի աստղերին:
2. Դադարեք ձեր մեջ փայփայել նեգատիվը և ջնջեք ձեր կյանքից թունավոր մարդկանց, որոնք ոչինչ չեն բերում, բացի բացասական էներգիայից:
3. Դադարեք թույլ տալ ուրիշներին թելադրել, թե ինչպես վարվեք ձեր կյանքի հետ:
4. Անպայման սիրահարվեք ինքներդ ձեզ:
5. Մի վախեցեք սիրուց: Եղեք բաց և զգայուն: Հիշեք, որ սերը սահմաններ չի ճանաչում:
6. Դուրս շպրտեք բոլոր վատ հարաբերությունները և այլևս ետ մի նայեք: Երբեք թույլ մի տվեք ձեզ լինել ինչ-որ մեկի օտար ընտրությունը:
7. Գտեք այն, ինչ ձեզ չափազանց հետաքրքիր է և զբաղվեք այդ գործով:
8. Լքեք այն աշխատանքը, որն ատում եք: Եթե դուք այնտեղ չեք աճում, նշանակում է դուք հայտնվել եք ճահճում:
9. Մի վախեցեք ինքնուրույն ճանապարհորդել և հետազոտել աշխարհը:
10. Գնահատեք ձեր կյանքի կարևոր մարդկանց և ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:
11. Սովորեք երբեմն դանդաղեցնել ընթացքը և վայելել միայնությունը:
12. Կիսվեք նրանց հետ, ովքեր պակաս հաջողակ են քան դուք:
13. Դադարեք լինել պերֆեկցիոնիստ և փորձել ղեկավարել բոլորին և ամեն ինչ: Բաց թողեք և թող կյանքը հոսի իր հունով:
14. Սովորեք ներկա գտնվել կյանքում: Դադարեք մտածել անցյալի և ապագայի մասին, կենտրոնացեք ներկայի վրա:
15. Եղեք անկանխատեսելի: Արեք այնպիսի բան, որը ձեր կյանքը դեպի լավը կփոխի:
16. Ուժ գործադրեք և դուրս եկեք սեփական հարմարավետության շրջանակներից և դադարեք անվտանգ և հանգիստ վայր փնտրել:
17. Եղեք երջանիկ այս կոնկրետ պահին: Այո, հենց հիմա: Կյանքը չափազանց կարճ է:
18. Սկսեք սկզբից: Պատկերացրեք, որ սա հենց ձեր տարին է՝ սովորելու, փոխվելու և աճելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր