Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

09 հուն 2018 15:56

ԵԱՏՄ անդամ դառնալը ոչ մի առավելություն չի բերել Հայաստանին, այլ հակառակը՝ թանկացումները շարունակվում են 2018-ին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեց 2018թ-ին սպասվող թանկացումների մասին: 

2017 թվականին թանկացումները տարվա կեսից սկսվեցին: Սկզբում թանկացավ կարագը, մսամթերքը, հետո առաջին անհրաժեշտության ապրանքները։ Տավարի միսը թանկացավ 15-20 տոկոսով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից-սեպտեմբեր՝ 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա։  Թանկացումները շարունակվեցին և Նոր տարվա շեմին արդեն ամեն ինչ թանկացած էր»,- ասաց Կարեն Չլինգարյանը։

Ըստ նրա ԵԱՏՄ տնտեսական կառույցի անդամ դառնալը ոչ մի առավելություն չի բերել Հայաստանին և ոչ մի դրական բան չի տեսել Հայաստանը, այլ հակառակը՝ թանկացումները շարունակվում են 2018-ին։ Կարեն Չլինգարյանը նշում է, որ Ադրբեջանը և Վրաստանը ԵԱՏՄ անդամ չեն, սակայն օգտվում են ԵԱՏՄ շուկայից, և Հայաստանը որևէ առավելություն չունի իր հարևանների նկատմամբ.«Կբարձրանա վառելիքի, թռչնամսի գինը և այլ ապրանքների, որոնք ներկրվում են 3-րդ երկրից:
 
Ավտոմեքենաների ներկրման գները նույնպես կբարձրանան, քանի որ 500-1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է, և ներկրվում են հիմնականում 3-րդ երկրներից»,- ավելացրեց Չիլինգարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր