Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

15 հուն 2018 10:00

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել էՀունվարի 14-ին, ժամը 01:22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի
Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում բախվել են Opel Astra G մակնիշի 34 QD 276  և BMW մակնիշի 05 AN 010 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 1994 թ. ծնված Խ. Ն.-ը, 1996 թ. ծնված Ա. Ղ.-ը, 1995 թ. ծնված Ա. Հ.-ը և 1996 թ. ծնված Լ. Մ.-ը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր