Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

20 հուն 2018 18:20

Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով

Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դինքի սպաանության գործին։ Հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փայլանն ու իր կուսակցությունը առաջարկել են Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն ԺԴԿ-ի առաջարկը չի ընդունվել օրակարգ։

Ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։ Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր