Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

05 հուլ 2026 21:16

Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիԱյսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի համայնքապետին՝ ասելով, թե ընտրությունների ժամանակ գալիս ու սարեր են խոստանում, սակայն 350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ մի տարրական պայմաններ չկան՝ ոչ կոյուղատարերն են գործում, ոչ խմելու ջուր ունենք, ոչ էլ խելքը գլխին ճանապարհներ։

Բնակիչների խոսքով՝ իրենց ավելի շատ մտահոգում է, թե ի վերջո գոնե օրը 8 ժամ խմելու ջուր կունենան, թե ոչ։ Նրանք նշում են, որ դիմում են «Վեոլիա»-ին՝ ասում են դա մեր խնդիրը չէ, դիմեք մարզպետարան, դիմում են մարզպետարան՝ ասում են դիմեք Վեդիի համայնքապետարան․ «Լրիվ անտեսված ենք այդ 3 կառույցների կողմից»։

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ մեծահասակ տղամարդիկ ամեն օր 10 անգամից ավելի ավտոմեքենայով Արտաշատից կամ հարակից գյուղերից ջուր են բերում և բաժանում բնակիչներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր