Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հուն 2018 20:15

Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումներըԸնկույզն առողջության համար շատ օգտակար միջոց է:
Այն բավականին հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Սակայն, ինչպես բնության կողմից ստեղծված մյուս օգտակար միջոցները, այնպես էլ ընկույզն ունի նաև հակացուցումներ:
Այդ պատճառով` ներկայացնում ենք ընկույզի օգտակար ու առողջարար հատկությունները, ինչպես նաև հակացուցումները:

Ինչ օգտակար նյութեր ու վիտամիններ է պարունակում ընկույզը
100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:

Ինչին է օգտակար ընկույզը
Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են:
 
Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝
Ընկույզում ֆոսֆորի առկայությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարադակի նվազմանը
Ընկույզը բարձրացնում է իմունիտետը հատկապես բջիջների մակարդակով, դրա արդյունքում այն դառնումէ հզոր հակաբորբոքային միջոց
Ընկույզում առկա վիտամին, A-ն, E-ն, կերոտինը օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն:

Այն նպասոտւմ է տղամարդկանց էրեկտիլ ֆունցկիան ու բարձրացնում է սեռական ակտիվությունը
Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երկարների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին: Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի, էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար
Ընկույզում առկա օգտակար նյութերը նպաստում են ստամոքսի խոցերի <<փակմանը>>, կանխարգելում են էրոզիաների առաջացումը: Այն օգտակար է մարսողության համակարգին:

Ում է հակացուցված ընկույզը
Առաջին հերթին այն ունի անհատական ազդեցության հավանականություն: Սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա: Սակայն կան հիվանդություններ ու առողջական խնդիրներ որոնց դեպքում անհրաժեշտ է խուսափել ընկույզի գործածումից:
 
Դրանք հետևյալն են՝
Փսորիազ, նեյրոդերմիտ, էկզեմա
Աղեստամոքսային տրակտի ՝ հատկապես տասներկումատյա աղու հիվանդությունների դեպքում
Արյան մակարդելիության խախտումների դեպքում
Չնայած ընկույզի օգտակար հատկություններին, եթե դուք նույնիսկ վերոնշյալ հիվանդություններից և ոչ մեկը չունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրը 100 գրամից ավելի ընկույզ չօոգտագործել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր