20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

26 հուն 2018 17:12

Նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերը, պատահարները աճել են. Տեսանյութ

Նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերը, պատահարները աճել են. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: 
Թեման՝Արտակարգ դեպքեր, պատահարներ, տարեկան ամփոփիչ հաշվետվություն:
«Այս տարի Հայաստանում 2017 թվականին  գրանցվել է 14619 արտակարգ պատահար, ինչի հետևանքով զոհվել է 356, տուժել՝ 10688 մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը 1627-ով  կամ 12.5 տոկոսով աճել են: Հիմնականում աճի միտում դրսևորվել է տեխնածին արտակարգ դեպքերի, պատահարների և սոցիալ-կենսաբանական պատահարներ ոլորտներում: Մասնավորապես՝ տեխնածին դեպքերի մասով զգալի աճ է գրանցվել հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների առումով,  իսկ սոցիալ-կենսաբանական դեպքերով շուրջ 440-ով աճել են թունավորումները, ինչն ազդել է զոհերի և տուժածների ցուցանիշների վրա: Ընդհանուր առմամբ` զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2-ով, իսկ տուժածներինը 1456-ով: 2017 թվականին ընդհանուր դեպքերից 95 տոկոսը բաժին է հասել հրդեհներին, ՃՏՊ-ներին ու թունավորումներին: Հրդեհների դեպքերը աճել են  916-ով, այդ թվում՝ բնակելի շենքերում և առանձնատներում հրդեհները, ինչպես նաև անտառային տարածքներում, որոնցից ամենախոշորը «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհն էր, որը հաջողվել էր մարել ռեկորդային ժամանակահատվածում»,-ասաց Հովհաննես  Խանգելդյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր