Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 հուն 2018 17:50

Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

 Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:
«Եթե կարգավորվեին հարաբերությունները, ապա դա նկատի էր առնում, որ պետք է հաստատավեին դիվանագիտական, հյուպատոսական հարաբերություններ: Այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը Թուրքիայի տարածքում: Բայց այդպիսի հարաբերություններ չկան` ոչ դիվանագիտական, ոչ հյուպատոսական: Ամեն առանձին դեպքում, երբ խնդիր է առաջանում Արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որ մեր քաղաքացիները պաշտպանված լինեն:
Դա նշանակություն չունի Թուրքիայում է, թե այլ տարածքում, որտեղ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Այսօր շատ քիչ երկիր կա, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, դրանք մոտ երկու տասնյակ երկրներ են: Հայաստանն իր հանձնառությունն է հայտնել օգնելու թե իր քաղաքացիներին, թե ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր