Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

07 փետ 2018 21:40

Իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

 
Գոյություն ունի 3 հարց, որ տանջում է տղամարդուն. «Ինչո՞ւմ է իմաստը», «Իրականում ինչի՞ց է բաղկացած հոթ-դոգը», և վերջապես «Ի՞նչ է ուզում կինը»:
Երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, ապա տարբերությունը`ինչպես են աշխարհն ընկալում տղամարդիկ, և ինչպես են ընկալում կանայք, դառնում է ակնհայտ:

Այն, թե ինչ են կանայք ցանկանում տղամարդուց, ամենևին գաղտնիք չէ:

Նշում. Դուք չեք գտնի այս ցանկում ադամանդե մատանի և ջրաքիսի բաճկոններ, թեև շատ կանայք իսկապես պաշտում են շքեղություն: Բայց դա չէ կարևորը:

Եվ այսպես, կանայք տղամարդկանցից սպասում են.

1. Հարգանք
Ցույց տվեք ձեր գործողություններով, որ հարգում եք կնոջ կարծիքը, կարիերան, հետաքրքրությունները, կնոջ ընկերներին և միտքը:
Դուք պարտավոր չեք համաձայնել այն ամենի հետ, ինչ կանայք ասում կամ անում են, բայց գոնե փորձեք հարգել նրանց ջանքերը: Հետևեք ոսկե միջինի օրենքին. եղեք կնոջ հետ անկեղծ, արդար, բարի և ուշադիր:

2. Սեքս
Այո, կանայք սիրում են սեքս: Եվ այո, մեկ օրգազմը կարող է բավարար չլինել: Փորձեք կնոջ հետ սեքսով զբաղվել ամեն օր, և կինը ձեզ շնորհակալ կլինի:

3. Ռոմանտիկա
Եվս մեկ գիշեր հեռուստացույցի առա՞ջ: Մի կարծեք, որ կանայք դա անում են, որովհետև դա նրանց դուր է գալիս: Գնեք մոմեր և ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք: 
Սեքսով զբաղվեք կնոջ հետ մեքենայի մեջ: Հաճախակի գնեք ծաղիկներ: Հարաբերություններում ամենավատն այն է, երբ դուք սիրեկաններից վերածվում եք ընկերների, իսկ հետո կին և ամուսնու, որոնք հոգնել են միմյանցից:

4. Ժամանակ
Կանայք հասկանում են, որ հարաբերություններն ամեն օր գինի և վարդերը չեն: 
Կանայք պարզապես ուզում են իմանալ, որ դուք չեք դադարել սիրել նրանց: Եվ դուք պատրաստ եք ձեր ազատ ժամանակի մեծ մասը հատկացնել կնոջը: Ի վերջո, կնոջը հաճելի է ստանալ ռոմանտիկ sms՝ «սիրում եմ» բովանդակությամբ, իսկ ձեզ դժվար չէ այն ուղարկել:

5. Ընթրիք 
Քիչ հավանական է, որ դուք լավ պատրաստում եք և ձվածեղից բացի էլի ինչ-որ բան պատրաստել գիտեք: Բայց փորձեք գոնե տարին մեկ անգամ կնոջ համար ընթրիք պատրաստել: Չե՞ք կարողանում պատրաստել, պատվիրեք ռեստորանից: Այդպիսով դուք ցույց կտաք, որ պատրաստ եք կնոջ մասին հոգ տանել:

6. Զրույց
Կանայք սիրում են ականջներով, գիտեն, որ դուք նրանց սիրում եք, բայց ցանկանում են դա լսել կրկին ու կրկին: Եվ նաև գիտեն, որ իրեննց կոնքերը կարող են շատ արագ լցվել, իսկ հիասքանչ աչքերն էլ այնքան պայծառ չեն, ինչպես դուք մտածում եք:
Այնպես որ, շարունակեք կնոջը հաճոյախոսություններ անել: Ասեք, որ նրանք հիանալի տեսք ունեն ամեն անգամ, երբ դա տեղին է: Գովերգեք կնոջ պատրաստած ուտելիքները: Ուշադրություն դարձրեք մանրուքներին:
Դա չպետք է պարտադրված լինի, ուղղակի գնահատեք այն ջանքերը, որոնք ներդնում են կանայք, որ դուք ձեզ հարմարավետ զգաք: Շնորհակալ եղեք:

7. Կայունություն
Սա չի նշանակում ձանձրույթ և կանխատեսելիություն: Սա նշանակում է, որ դուք տալիս եք անհրաժեշտ սերն ու աջակցությունը: 
Իմանալով, որ դուք կնոջ կյանք մտել եք լուրջ նպատակներով և ընդմիշտ՝ կինն իրեն ապահով է զգում:

8. Մասնակցություն
Դուք պարտավոր չեք կատարել կնոջ բոլոր քմահաճույքները, բայց շատ հաճելի է, երբ տղամարդը հետաքրքրվում է կնոջ հետաքրքրություններով, զբաղմունքներով ու կարիերայով: Լսեք կնոջը. իրականում ամենից շատ կինը ցանկանում է զրուցել ձեզ հետ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին:

9. Հումոր
Դա չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է փորձեք ծիծաղեցնել: Բայց կինը պետք է վստահ լինի, որ եթե միասին ապրեք, ապա կծիծաղեք ավելի հաճախ: Ինքդ քեզ շատ լուրջ չվերաբերվելու ունակությունը տղամարդու ամենակարևոր առավելություններից մեկն է:

10. Կանչ
Ռոմանտիկ հարաբերություններից շատերը ժամանակի ընթացքում վերածվում են մշտական աշխատանքի. այն արտաքին տեսքից գեղեցիկ է, բայց արդեն վաղուց ձեզ հաճույք չի պատճառում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զուգընկերները, որոնք դրդում են միմյանց նոր բարձունքների հասնելու, սովորաբար ավելի երջանիկ ամուսնական կյանք են ունենում, քան նրանք, ովքեր աջակցում են վատ սովորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր