22:05 - Աշխատանքի առաջարկ Hayacq.com կայքում         22:00 - Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին      21:45 - Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ    

12 փետ 2018 17:43

Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին և ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն. Տեսանյութ

Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին և ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ. «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրն էր Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը: 
Թեման՝ Փետրվարի 12-ը  ամուսնական գործակալությունների միջազգային օր: Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին և ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ:
«Հայաստանում ամուսնական գործակալությունների շուրջ եղած կարծրատիպերն աստիճանաբար փլուզվում են, մեր հաճախորդների թիվը տարեցտարի աճում է: 2009 թվականից մեր գործունեության ժամանակահատվածում հաջողվել է 700 զույգի ամուսնացնել: «Երջանկության գաղտնիք» գործակալություն մեծ մասամբ դիմում են ապահովված, կրթված մարդիկ, որոնք  ամուսնանալու և ընտանիք կազմելու լուրջ մտադրություններ ունե: Սա պայմանավորված է նրանով, որ նման մարդիկ ավելի պահանջկոտ և շրջահայաց են մոտենում կյանքի ուղեկցի ընտրությանը: Դրա հետ միաժամանակ, նրանք անձնական կյանքը կառուցելու ժամանակ չունեն»,-նշեց Իլոնա Բաղիշյանը:  
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց հաճախորդները սեփական կյանքի, ընտանեկան, նյութական վիճակի, արտաքինի, տարիքի, երեխաների առկայության եւ այլ տվյալների մասին հավաստի տեղեկություններ են տալիս՝ հավելելով, որ հաճախորդներին գրանցում են միայն տեղեկությունների մանրակրկիտ ստուգումից հետո, այդ թվում՝ անձնագրային տվյալների, ամուսնալուծության վկայականի և այլ փաստաթղթերի: Ըստ որում՝ նրանք կարող են օգտվել կազմակերպության պաշտոնական գաղտնի կայքից՝ www.armhappy.com, որտեղ նրանց տվյալները մյուս օգտատերերի համար անհասանելի են. «Մենք միանգամայն գաղտնի ենք գործում, այն, ինչ գործակալությունում խոսվում է, մնում է նրա պատերի մեջ, մեր հաճախորդների տվյալները ոչ մի տեղ չեն հրապարակվում, դրանց հասանելություն ունի միայն գործակալության աշխատակազմը»,- հավաստիացրեց Իլոնա Բաղիշյանը:
Նա ասաց, որ գործակալության ծառայություններին կարող են դիմել 28-ից մինչեւ 65 տարեկան տղամարդիկ, քանի որ 28 տարեկանից փոքր տղաները սովորաբար դիմում են կարճատեւ, անլուրջ ծանոթությունների համար: Իսկ կանայք գրանցվում են 23-ից մինչեւ 62 տարեկանը: Ըստ որում՝ հաճախորդների հիմնական կազմը 35-ից մինչեւ 45 տարեկան անձինք են: Աշխատանք չունեցող տղամարդիկ չեն գրանցվում:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր