Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 փետ 2018 14:09

Ինչու էր Գյումրիում 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ արել

Ինչու էր Գյումրիում 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ արելԳյումրիում, փետրվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի հասցեներից մեկից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, տղան հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ 17-ամյա տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր