Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 փետ 2018 15:15

Ըմպելիք, որը ներսից քայքայում է ոսկորները, բայց մարդիկ շարունակում են այն խմել

Ըմպելիք, որը ներսից քայքայում է ոսկորները, բայց մարդիկ շարունակում են այն խմելՇատերը գազավորված ըմպելիքների սիրահար են, բայց գիտե՞ք, թե ինչ վնաս են դրանք հասցնում օրգանիզմին: 

1. Գազավորված ըմպելիքները և օստեոպորոզը
Գազավորված շատ ըմպելիքների բաղադրության մեջ կոֆեին և օրտոֆոսֆորային թթու կա, որը, մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն, խոչընդոտում է կալցիումի յուրացմանը: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների պարբերական օգտագործումն առաջացնում է կոնքազդրային հոդերի ոսկորների խտության զգալի նվազում:
Այլ կերպ ասած՝ գազավորված ըմպելիքը հանում է կալցիումը ոսկորների միջից, ուստի այն կտրականապես արգելվում է օստեոպորոզով հիվանդներին, Կրոնի հիվանդությամբ տառապողներին, 50 տարեկանից մեծ անձանց:
 
2. Վնաս լյարդի համար
Գազավորված ըմպելիքի չափազանց շատ օգտագործումը կարող է լյարդի ցիրոզ առաջացնել:
 
3. Ավելորդ քաշ
Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներն առաջատար են ճարպակալում առաջացնող մթերքների շարքում: «Դիետիկ» քաղցր գազավորված ըմպելիքները շատ ավելի են վնասում օրգանիզմին: Թեև դրանք իսկապես շաքար չեն պարունակում, պարունակում են շատ արհեստական քաղցրացուցիչներ, որոնք կարող են մի շարք հորմոնալ շեղումներ առաջացնել և հանգեցնել ճարպակալման:
 
4. Ատամների քայքայում
Քաղցր գազավորված ըմպելիքները վնասում են ատամների էմալը: Բացի շաքարի մեծ պարունակությունից՝ այդ ըմպելիքները շատ բարձր թթվայնություն ունեն:
 
5. Երիկամների հիվանդություններ
Ինչպես վերը նշեցինք, օրտոֆոսֆորային թթուն ոսկորներից հանում է կալցիումը, այն մասամբ դուրս է գալիս մեզի հետ, իսկ մասամբ մնում է երիկամներում, ուստի գազավորված ըմպելիքների օգտագործումը երիկամներում քարերի առաջացման ամենալավ ճանապարհն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր