Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» մակնիշի ավտոմեքենա          Տեսանյութ.Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որն է խորհուրդը       Պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց    

19 փետ 2018 21:00

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում հորանջելու ժամանակ

 Ինչ է տեղի ունենում օրգանիզմում հորանջելու ժամանակ
Մեզանից շատերը հորանջելը կապում են քնի պակասի հետ, սակայն իրականում հորանջելու պահանջը առաջանում է այն ժամանակ, երբ մեր ուղեղը թթվածնի պակաս է զգում: Դա ուղեղի կողմից «շտապ օգնություն» կանչելու նման է:

Հորանջելը ակտիվացնում է թոքերի ներքևի մասը, որոնք չեն մասնակցում ոչ խոր շնչառության ժամանակ` դրանով պահպանելով շնչառական համակարգի առողջությունը և կանխում է թոքաբորբը: Գիտնականների կարծիքով` հորանջելու օգտակար ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ այն ուղեղը պաշտպանում է գերտաքացումից:

Հորանջելը կարելի է օգտագործել որպես թեսթ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման համար` կապված տվյալ պրոցեսի վարակիչ լինելու հետ: Այն ավտոմատ պրոցես է, և դա կրկնելու համար խոսակիցը հոգեբանորեն միանում է ձեզ: Եթե դա տեղի չի ունենում, կարող է ազդանշան լինել ադապտացիայի սոցիալական մեխանիզմների խանգարման, օրինակ՝ աուտիզմի կամ շիզոֆրենիայի:

Հորանջելը նաև արթնացնում է ուղեղը: Երկար աշխատանքի կամ գերհոգնածության ժամանակ հորանջելը նման է 1 բաժակ սուրճի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր