Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

23 հոկ 2021 19:33

Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը

Հորանջելիս թոքերի հյուսվածքները ձգվում են, արյան հոսքը հագենում է թթվածնով, թոքերում օդը թարմացվում է, ինչը մարդուն ավելի աշխույժ վիճակի է բերում, հանում է հոգեկան ծանրաբեռնվածությունը, «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է Կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Իրինա Գոլուբկովան։

Հաճախ են ասում, որ հորանջելն օգտակար է մարդու օրգանիզմին, քանի որ այդ պահին մկանները թուլանում են, դիաֆրագման բացվում է, իսկ հետո հանգստություն ու հաճելի թեթևություն ես զգում։ Առավել հաճախ, ինչպես նշում են մասնագետները, մարդը հորանջում է քնելուց առաջ կամ քնի վիճակից արթուն վիճակի անցնելիս։
Համարվում է, որ հորանջելը ռեֆլեքսային շնչառական գործողություն է, որը բնութագրվում է խորը ներշչումով և արագ արտաշնչումով: Սակայն բժիշկները նշում են, որ հորանջելը ոչ միշտ է անվնաս, կան դեպքեր, երբեմն պետք է նաև զգուշանալ։

Մասնագետը նշում է, որ ցանկության դեպքում կարելի է հաշվել, թե քանի անգամ է մարդը հորանջում, և հասկանալ` խնդիրներ ունի, թե ոչ։ Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում, սակայն ավելորդ հաճախականությունը կարող է խոսել առողջական լուրջ խնդիրների մասին։
«Հորանջելը կարող է սիրտ-անոթային համակարգի խանգարումների նշան լինել՝ սրտի և անոթների հետ կապված խնդիրներ, ընդհուպ մինչև սրտամկանի ինֆարկտ։ Իսկ կրծքավանդակի ցավերի, շնչահեղձության, սրտխառնոցի ֆոնին հորանջելը ազդանշան է, որ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության»,-ասում է թերապևտ Գոլուբկովան։
Լյարդի խանգարումներ

Լյարդի հիվանդությունների դեպքում ի հայտ են գալիս հորմոնալ դիսբալանս ու սաստիկ հոգնածություն, ինչով էլ պայմանավորված է լինում հաճախակի հորանջոցը: Եթե այն ուղեկցվում է նաև ախորժակի կորստով, սրտխառնոցով կամ այտուցներով, ապա հարկավոր է դիմել մասնագետին:
Գլխուղեղի կաթված

Հորանջոցը կարող է նախազգուշացնել նաև գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին: Սակայն կաթվածի դեպքում պետք է ի հայտ գան նաև այլ ախտանշաններ, ինչպիսին են դեմքի ծռվածությունը, ձեռքերը վեր բարձրացնելու անկարողությունը և խոսքի փոփոխությունները: Գլխուղեղի կաթվածի դեպքում բարձրանում է մարդու մարմնի և գլխուղեղի ջերմաստիճանը, ինչն էլ դառնում է հորանջելու ցանկության պատճառ:

Բացի այդ, մասնագետը նշել է, որ այս ախտանիշը հաճախ զարգանում է Պարկինսոնի հիվանդության և ուղեղի հյուսվածքների վնասվածքների, ճակատային մասի կամ ցողունի ուռուցքների ֆոնին: Զգուշությամբ պետք է վերաբերվել գլխացավով, հիշողության, տեսողության խանգարումներով և այլ ոչ տիպային վիճակներով ուղեկցվող հորանջին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր