Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

21 փետ 2018 17:25

Ինչպես դդմի սերմերով ազատվել ճիճուներից, բարձր խոլեստերինից, շաքարային դիաբետից և մի շարք այլ հիվանդություններից

Ինչպես դդմի սերմերով  ազատվել ճիճուներից, բարձր խոլեստերինից, շաքարային դիաբետից և մի շարք այլ հիվանդություններիցԴդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:

Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում:
Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:
 
Դդմի կորիզի այլ առանձնահատկությունները
Օգտակար են սրտի համար։ Դդմի կորիզի յուղն իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ։
Բարձր ճնշում։ Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:
Մաշկ, մազեր, տեսողություն։ Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները, ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:
 
Պրոստատ։ Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:
Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար։ 150 գր դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել  1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:
 
Վերացնում է ճիճուներին։ Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր (երեխաներ) և 200-ից  250գր (մեծահասակներ) սոված փորին:
Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի բուժման համար
 
Բաղադրիչներ
60 գր դդմի կորիզ
2 ճ/գ բնական մեղր
200 մ/լ մաքուր ջուր
20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ
Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգվածЖ

Ընդունեք օրական մեկակական թ/գ 5 անգամից: Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:

Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ
 
Բաղադրությունը
Դդդմի սերմեր
Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և  լվացեք: Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրացված փոշի:
 
Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ:
Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր