Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

23 փետ 2018 09:45

Գեներալներ Մանվելն ու Սեյրանը «դաբրո» են ստացել նախագահականից. «Հրապարակ»

Գեներալներ Մանվելն ու Սեյրանը «դաբրո» են ստացել նախագահականից. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակվում են բարեփոխումները․ «պլիտաներ» չմիացնելուն, հեռախոսները լիմիտավորելուն, արտերկիր մեկնողների կոնյակի քանակն ինտերնետում հրապարակելուն զուգընթաց փորձ է արվել «մաքրել» նաեւ ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:

«ԱԺ տարածքն ավտոստայանկայի չպետք է վերածվի» խորագրով «շարժման» արդյունքում Սամվել Նիկոյանի, ՍԱՍ-ի Արտակի, Ծառուկյանի եւ այլոց մեքենաներն այլեւս չեն մտնում տարածք, ի տարբերություն գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, որոնց մեքենաները հանգիստ ելումուտ են անում։

Պատճառը, ըստ մեր աղբյուրի, առողջական խնդիրներն են. նիստերին ընդամենը 20 րոպե մասնակցող, ապա հեռացող զույգը նախագահականից «դաբրո» է ստացել` Սեյրանի քայլելու դժվարության, Մանվելի` մրսկան լինելու պատճառով»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր