Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 փետ 2018 12:20

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասինԵրեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:

Զինծառայողի մահվան մասին լուրը նախ հայտնվեց մամուլում, որից հետո միայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ զինծառայողն արձակուրդում է եղել, ինչից հետո վերադարձել է Իջեւանի զորամաս, որտեղ վատացել է եւ տեղափոխվել հոսպիտալ, որտեղ եւ մահացել է: Թե ինչից է մահացել զինծառայողը, դեռ հայտնի չէ: «Հժ»-ի թղթակիցը Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն չի հայտնել, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ նշել է, որ չի կարող ասել. «Ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ դեպքի զարգացումը սկսվել է ոչ զորամասում»:

Դիտրակմանը, որ զինծառայողը, այնուամենայնիվ, ոչ թե տանից է տեղափոխվել այլ՝ զորամասից, Հովհաննիսյանը նույնն է պնդել: Հարցին, եթե լրագրողներին հայտնի չլիներ ՊՆ-ն չէր տեղեկացնելո՞ւ այս դեպքի մասին, Արծրուն Հովաննիսյանը պատասխանել է, որ դեպքը հայտնի դառնալու էր: Ճշտող հարցին՝ նոր մարտավարությո՞ւն է մշակվել զինծառայողների մահվան մասին այլեւս չհայտնել, Հովհաննիսյանը արձագանքել է կարճ՝ «ոչ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր