Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

03 հուլ 2026 12:36

Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց

Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնացԻնչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից, և այլ տեղերից, Ռուսաստանից իմ գործընկերը ինձ գրել, շնորհավորել է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի իրեն ուղղված շնորհավորանքին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ազգային Ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին, հիմա ինչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունը: Այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քանի-որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել՝ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։

Հետևաբար, իրենց կոնսպիրոլոգիայի 90%-ը միանգամից փլվում է, և այն խոսույթը, թե ինձ ընտրելու են Ազգային ժողովի նախագահ, որպեսզի բանակցեմ Թուրքիայի հետ, նույնպես փլվում է: Եվ հետո, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից»,- նշել է Ռուբինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր