Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 փետ 2018 20:45

Չորս լավագույն հաճոյախոսություններն ըստ կանանց

 
Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում, ի՞նչ էի ես անելու առանց քեզ
Նման պահերին մենք՝ կանայք, ծաղկում ենք։ Չէ՞ որ տղամարդն այդ դեպքում շնորհակալություն է հայտնում քեզ ոչ միայն քո օգնության, այլեւ քո ունակությունների ու դրական հատկանիշների համար՝ դրանով իսկ ցույց տալով, որ քո կողքին ինքն ավելի լավն է դառնում։

Դու լավագույն ընկերուհին ես քո ընկերուհու համար
Այս հաճոյախոսությունը, որը շեշտում է կնոջ բարությունը, այն բանից հետո, երբ նա օգնել է մտերիմներին, ազգականներին ու ընկերուհիներին, միանշանակ կստիպի նրան գիտակցել, որ տղամարդն իրոք գնահատում ու սիրում է նրան։

Ինձ հիացնում է, թե ինչպես ես դու պաշտպանում քո տեսակետը
Կանայք հաճախ գիտակցում են, որ ավելորդ զգացմունքայնությունը կարող է վանել տղամարդուն։ Սակայն երբ քեզ ասում են, թե ինչ գեղեցիկ ու համոզիչ էիր քո արդարացի բարկության պահին՝ դա ոգեւորում ու թեւավորում է կնոջը։

Քո մատնահարդարումն այնքան ներդաշնակ է այս զգեստին
Արտաքինի մասին նման հաճոյախոսություններից կինը հասկանում է, որ իր կողքին ուշադիր ու զգայուն տղամարդ է, որն ունակ է նկատել մանրուքները ու հիանալ դրանցով։ Դա տղամարդու կողմից ամենահաճելի գովասանքն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր