Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

30 հուն 2026 12:29

Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը

Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանըՏաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, դրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, և անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխաատողները:

2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:

2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3,000,000 բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի»,- նշել է Ավանեսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր