Բանակին տո՞ւֆ է հարկավոր․ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը թեմայի շուրջ

Նույն օգտատերը օրեր առաջ նախաձեռնել էր նաեւ բանակի համար լվացքի մեքենաներ գնելու ակցիան։
Ներկայացնում ենք այս թեմայի շուրջ armtimes.com-ի հարցազրույցը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
- Պարոն Հովհաննիսյան, ֆեյսբուքով շփման գծի համար տուֆի սալիկներ գնելու դրամահավաքություն է սկսվել, տեղյա՞կ եք եւ ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
- Տեղյակ չեմ, ես մի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ բանակին օգնելու ցանկացած նախաձեռնության, որը չի հետապնդում այլ նպատակներ, այլ կոնկրետ օգնություն է բանակին, եւ դրանով սեփական փիառ չի արվում եւ այլ հիստերիաներ չի առաջացնում, միանշանակ դրական եմ վերաբերվում։
- Տուֆը շփման գծում պատ շարելու համար հարմա՞ր է, թե՞ բեկորներ է թողնում։
- Ամեն տեղ չէ, որ կարող է կիրառվել, բայց որոշ տեղերում շատ լավ կիրառվում է։ Տուֆը փափուկ քար է, բազալտ չի, որ շատ բեկոր լինի։
- Այսինքն՝ ամեն դեպքում տուֆը օգտակար կլինի՞։
- Ամեն դեպքում տուֆը մենք շատ տեղերում օգտագործում ենք։
- Իսկ բանակում դրա պակասը կա՞։
- Բերեք դրա հատուկ պատասխանը չտամ, բանակում մշտապես ամեն ինչը թարմացնելու կարիքը կա։
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ մարդիկ բանակի անվան տակ այսպիսի դրամահավաքություններ են կազմակերպում։
- Եթե նորմալ աշխատող մեխանիզմով է արվում, շատ նորմալ եմ վերաբերվում։ Տարիների ընթացքում շատ են եղել նման օրինակներ, որ մարդիկ իրենց համագործակցությամբ, իրենց օգնությամբ շատ են օգնել մեր մարտունակությանը։ Ճիշտ է դուք նաեւ հակառակ օրինակներն ունեք՝ գիտեմ ես, բայց հակառակ օրինակները չեն նշանակում, որ լավ օրինակներ չկան։