Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 փետ 2018 10:15

Ո՞վ պետք է վճարի վարչապետի անվտանգության աշխատակիցների պատճառով տեղի ունեցած վթարի տուգանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան:
 
Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը, թե նախնական տեղեկությամբ` վարչապետի անվտանգության աշխատակիցն է արագությունը գերազանցել, Արարատյանն ասաց, թե ծանոթ է այդ վարկածին, եւ եթե իրոք նման բան է եղել, համապատասխան կարգով տուգանքները կվճարվեն:
 
«Ենթադրաբար դա կարվի անվտանգության աշխատակցի կողմից, քանի որ նա միայնակ է եղել` առանց ուղեկցող կորտեժի»,- ասաց նա:
 
Նկատենք, որ վարչապետի թիկնազորի անդամները մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար աչքի են ընկնում բարձր արագությամբ սլանալով, ընդ որում, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, երբ չեն ուղեկցում վարչապետին:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր