Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»          Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ». «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար    

01 մար 2018 10:00

Դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով. «Ժողովուրդ»

Դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը:
Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են:
 
Նաեւ տեղեկացանք, որ թեեւ վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է եւ իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ թերեւս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարեւան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում` նույնը լինի նաեւ Հայաստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր