«Առանց Ռուսաստանի հնարավոր չէ». որն է Հայաստանի հեռանկարը. «168 ժամ»

Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցը՝ անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին: Ըստ նրա՝ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է, որովհետեւ Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի:
«ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետեւ յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել եւ համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որեւէ խնդիր չէր առաջացել հետագայում»,-ասել է նա:
Նաեւ հավելել է. «Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում եւս հնարավոր չեն բանակցություններ առանց Ռուսաստանի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: