Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

01 մար 2018 11:20

Արտակարգ դեպք Երեւանում. ճապոնացին փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Արտակարգ դեպք Երեւանում. փետրվարի 28-ին իրավապահներն օտարերկրյա քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի եզրագիծն ու սպառնացել է ցած նետվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան դուրս են բերել կամրջի վտանգավոր եզրագծից եւ կամրջի վրա գտնվող ընկերոջ հետ միասին տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:
 
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի է, Յոկոսա քաղաքի 48-ամյա բնակիչ Էմին Օտային, իսկ նրա հետ եղած անձը՝ 38-ամյա Ակինորի Օտային:

Փաստի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր