Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

01 մար 2018 14:10

Ի՞նչ զավեշտալի նամակ է ստացել Արմեն Սարգսյանը Հռոմի Պապից

«Ես հավատում եմ, որ Դուք 2011 թվականի դեկտեմբերի 2-ին ձեր դիմումը գրել եք Միացյալ Թագավորության իշխանություններին»,-այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Ամեն դեպքում, պատգամավորը նկատեց, որ «Eurasia house international» կազմակերպությունը 2011-14 թվականներին հաշվետվություն է ներկայացրել, որտեղ որպես տնօրեն՝ նշված է Ա. Սարգսյանը, քաղաքացիությունն էլ՝ Մեծ Բրիտանիայի:
Ա. Սարգսյանը նախ՝ նշեց, որ «Eurasia house international»-ը 2002 թվականին է ստեղծվել, այն եղել է հիմնադրամ, որը նպատակ է ունեցել աջակցել հայ ուսանողներին: Նա պատմեց, որ այդ ծրագրով բազմաթիվ հայ ուսանողներ են Եվրոպայում սովորել, անգամ՝ երիտասարդներ «Ելք» դաշինքից: Նա նաև նշեց, որ 2012-ին հիմնադրամը փակվել է, որովհետև իրենք որոշել են իրենց բարեգործական աշխատանքը Հայաստանում կենտրոնացնել:

«2012-ից այդ կազմակերպությունը սառեցված կազմակերպություն է: Ամեն տարի հաշվապահներն աուդիտորական փաստաթուղթ են ներկայացրել, որ այդ բանկային հաշվի գումարը չի փոխվել, ու տնօրենները ստորագրել են: Այստեղի նշված քաղաքացիությունը փաստ չէ, որ տնօրենները քաղաքացի են եղել այդ ժամանակ: 2014 թվականին ես Բրիտանիայի քաղաքացի չեմ եղել, առաջին անգամը չէ, որ աշխատողը սխալ է թույլ տալիս:

Հայաստանում էլ են լինում նման բաներ, երբ մոռանում են ինչ-որ մեկի անունը հանել ինչ-որ փաստաթղթից:  Օրինակ, իմ անունը 1996 թվականին մեր Արտաքին գործերի նախարարությունը ինձ հետ էր կանչել բոլոր դեսպանատներից՝ բացի Վատիկանից: Պարզվեց, որ դա դիվանագիտական մեծ կազուս է, որովհետև ես Պապից նամակ ստացա, որտեղ ասվում էր՝ «ինչքան լավ է, որ ՀՀ դեսպանը Վատիկանում՝ նաև իր ազատ ժամանակը Հայաստանում վարչապետ է»: Նախագահի հետ որոշեցինք, որ այդ կազուսը թողնենք ընդմիշտ, ու դա դարձավ պատմական երևույթ»,- պատմեց Ա. Սարգսյանը:

Ա. Միրզոյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք նա գիտակցո՞ւմ է, որ դառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու՝ Ա. Սարգսյանը որոշակի քաղաքական պատասխանատություն է ստանձնում ՀՀԿ-ի նախկին բոլոր այն պատմությունների համար, որոնց համար հասարակությունը լուրջ վերապահումներ ունի: Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց, որ համաձայն չէ դրա հետ. «ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ առաջարկել են իմ թեկնածությունը, «Ծառուկյան» խմբակցությունն էլ աջակցելու է: Ես ընտրվելու եմ ԱԺ-ի կողմից և անկուսակցական եմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր